top of page

27/7 տեղամասում սխալ են բոլորի տվյալները

Jun 8
1 min read





Ինձ հետաքրքիր էր, թե ինչպես է ստացվել, որ ԲՀԿ տվյալները մի քանի տեղամասում այդքան մեծ սխալով են գրացնվել։ Մտա ԿԸՀ կայք, պարզվեց արդյունքները ըստ տեղամասերի ամփոփված են excel ֆայլում (հղումը մեկնաբանություններում):


Հիմա չեմ խոսա, որ մի հատ նորմալ օնլայն տվյալների բազան ինչ է, որ չի արվում, մարդիկ նայեն, ֆիլտրեն համեմատեն։ Փնտրելով չարաբաստիկ 27/7 տեղամասը, հասկացա սխալը. կուսակցությունների տվյալներում, որոնք դրվումում են հորիզոնական մեկը մյուսի հետևից, մոռացել են դնել առաջինի տվյալները, ու բոլորը սխալ են գնացել։


1.Ռեֆորմիստների 0-ի փոխարեն, դրել են 2. Բոլորին Դեմ եմ -ի 7-ը, 2.Բոլորին Դեմ եմ-ի սյունակում 3. Ուժեղ Հայաստանի 135-ը, և այդպես շարունակ։


Բարգավաճ Հայաստանի 77-ը տվել էին Միասնության թևերին, իսկ իրենց սյունակում հայտնվել էր ԱԺԲ-ի 1-ը։ Այսինքն այդ տեղամասում սխալ են բոլորի թվերը։ Մյուս սխալ տվյալներով տեղամասերը էլ չնայեցի, բայց ենթադրում նմանատիպ խնդիր է։


Չգիտեմ միտումնավոր է արված թե ոչ, հաշվի առնելով, թե ինչ թանկ են այդ մի քանի տասնյակ ձայնը այսօրվա պարագայում։ Բայց փաստորեն թվյաին 21-րդ դարում, մեր ճակատագիրը կախված է excel մուտք անողների անուշադրությունից։


Մյուս անգամ, երբ պետական այրերը և կանայք Doing Digital forum-ներում խոսան AI / Digitalization ու այլ մոդայիկ թեմաներից, հիշեցրեք իրենց այս դեպքը։


Գրել է Անահիտ Ադամյանը



 
 
1/2990
bottom of page