Իրանը գրավել է «Իսրայելի հետ կապ ունեցող» նավը

Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցում «Իսրայելի հետ կապված» առևտրային նավի առգրավման մասին։ MCS Aries կոնտեյներային նավը գրավել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հատուկ ջոկատայինները և ուղարկել Իրան, շաբաթ օրը՝ ապրիլի 13-ին, հայտարարել է Irna գործակալությունը։
Պորտուգալիայի դրոշը կրող նավը ԱՄԷ-ից ուղևորվում էր Հնդկաստան։ Հաղորդվում է, որ այն կարող է կապված լինել Zodiac Group-ի հետ, որը պատկանում է իսրայելցի գործարար Էյալ Օֆերին։
MCS Aries-ի առևանգման մասին առաջին հաղորդումներից անմիջապես հետո հրապարակվեց տեսանյութ, որում, իբր, երևում էր, թե ինչպես են ԻՀՊԿ հատուկ ջոկատայինները ուղղաթիռից վայրէջք կատարել կոնտեյներային նավի վրա: Սրանից քիչ առաջ բրիտանացի զինվորականները զգուշացրել էին, որ Հորմուզի նեղուցի մոտ գտնվող նավը կարող է աբորդաժի ենթարկվել անհայտ ուժերի կողմից։ TASS-ը, վկայակոչելով Իրանի կողմից առգրավված նավի օպերատորին, հայտնում է, որ բեռնարկղային նավի վրա անձնակազմի 25 անդամ կա։




















