Էջմիածնում հնչած կրակngների դեպքով կա ձերբակալված
- 21 hours ago
- 1 min read

Այսօր Էջմիածին քաղաքում՝ գլխավոր հրապարակում տեղի ունեցած կրակոցների դեպքով կա մեկ ձերյակալված անձ։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ին հայտնել է, որ միջադեպի հետևանքով տուժած անձինք չկան։ Տեղում եղել են համայնքային ոստիկաններ, որոնք ձերբակալել են 1 անձի, հանգամանքները պարզվում են։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Վաղարշապատ քաղաքում՝ ժողովրդին հայտնի Էջմիածնի գլխավոր հրապարակում, կրակոցներ են հնչել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր, իսկ արդեն դրսում հայտնաբերվել են մոտ 15՝ ինքնաձիգից արձակված կրակված պարկուճներ։




















