top of page

Ռումինիայում ռուսական ԱԹՍ-ն ընկել է բնակելի շենքի վրա. կան վիրավnրներ

  • 3 days ago
  • 1 min read


Ռուսական ԱԹՍ-ն ընկել է Ռումինական Գալաց քաղաքի Բրեիլեյ փողոցում գտնվող բնակելի բազմահարկ շենքի վրա: Միջադեպի արդյունքում վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ, հաղորդում է РБК-ն:

«Մայիսի 28-ի լույս 29-ի գիշերը Ռուսաստանի Դաշնությունը վերսկսել է անօդաչու սարքերի հարվածները Ուկրաինայի քաղաքացիական և ենթակառուցվածքային օբյեկտների ուղղությամբ՝ Ռումինիայի հետ գետային սահմանի շրջանում։ Անօդաչու սարքը, որը հսկվում էր ռադարի կողմից Գալաց քաղաքի հարավային մասում, ներխուժել է Ռումինիայի օդային տարածք և բախվել բնակելի շենքի տանիքին, ինչից հետո հրդեհ է բռնկվել»,- հայտնել են Ռումինիայի պաշտպանության նախարարությունից։

Ռումինիան, որը հանդիսանում է ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ, երկար սահման ունի Ուկրաինայի հետ։ Նախկինում երկրի տարածքում արդեն բազմիցս ընկել են անօդաչու սարքերի բեկորներ՝ ուկրաինական նավահանգստային ենթակառուցվածքների վրա հարձակումների ժամանակ։

 
 
1/2760
bottom of page