top of page

Եթե Հայաստանն սկսի անցում կատարել ԵՄ չափանիշներին, ապա նրա հետ ինտեգրումը օբյեկտիվորեն ստիպված կլինենք դադարեցնել․ Պուտին

  • 3 days ago
  • 1 min read


Ռուսաստանը և Հայաստանը, ինչպես նաև ռուս և հայ ժողովուրդները դարեր շարունակ կապված են բարեկամության կապերով և հատուկ հարաբերություններով: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝  ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուս և հայ ժողովուրդները դարեր շարունակ կապված են բարեկամության կապերով, առանց որևէ չափազանցության՝ հատուկ հարաբերություններով։ Մենք հատուկ հարաբերություններ ունենք Ռուսաստանի և Հայաստանի, ռուս և հայ ժողովրդի միջև», - ասել է Ռուսաստանի առաջնորդը։

Անդրադառնալով Հայաստան- ԵՄ հարաբերություններին՝ Պուտինը նշել է․ «Ես Փաշինյանին ասել եմ՝ այն ամենը, ինչը լավ է հայ ժողովրդի համար, ընդունելի կլինի նաև Ռուսաստանի համար։ Բայց այստեղ խոսքը զուտ տնտեսական հարցերի մասին է։ Ուկրաինայում ճգնաժամն էլ հենց դրանից սկսվեց»։

Պուտինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հումանիտար կապերը չեն տուժի Երևանի՝ Եվրամիության հետ մերձեցմանն ուղղված տնտեսական որոշումների պատճառով։  

«Եթե Հայաստանն սկսի անցում կատարել ԵՄ չափանիշներին, ապա նրա հետ ինտեգրումը օբյեկտիվորեն ստիպված կլինենք դադարեցնել»,- ասել է նա։ 

 
 
1/2760
bottom of page