Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն ցորեն, գարի և պարարտանյութեր
- 5 hours ago
- 1 min read

Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվեն 3 վագոն ցորեն, 2 վագոն գարի և 1 վագոն պարարտանյութ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Գնացքը կմեկնի «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Բելաջարի» կայարանից։
Հիշեցնենք, որ նախորդ խմբաքանակը ՀՀ էր ուղարկվել հունիսի 1-ին. ուղարկվել էր երկու վագոն պարարտանյութ և երկու վագոն ցորեն։




















