top of page

«Հրապարակ»․ Ուր ենք հասել, որ հոգեւորականը շուրթեր լցնելուց բացի նաեւ բռնություն է գործադրում

  • 9 hours ago
  • 2 min read

Երեկ Սամվել դպիր Գրիգորյանը բաց նամակով դիմել էր Գարեգին Բ-ին, գրելով. «Վեհափառ Տեր, աղերսում եմ պաշտոնից հեռացնել եւ կարգալույծ անել Երեւանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսուչ Անուշավան եպիսկոպոսին՝ հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները»։ Եվ շարադրել էր 12 պատճառ, թե ինչու է հարկավոր տիրադավ եպիսկոպոսին կարգալույծ անել, որտեղ նշել էր պատարագի ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոսի անունը չնշելը, «քրիստոնյա մարդուն անվայել վարքագիծը», սարկավագներից մեկին ծեծի ենթարկելը եւ այլն: «Հրապարակը» զրուցել է Տեր Վրթանես քահանա Բաղալյանի հետ:



- Տեր Հայր, քանի որ որոշ թեմերի առաջնորդներ անցել էին Փաշինյանի կողմը եւ Վեհափառի հեռացումն էին պահանջում, հետաքրքիր է՝ ինչպե՞ս են այդ թեմերում ծառայություն իրականացնող հոգեւորականներն այժմ կարողանում աշխատել Մայր Աթոռի եւ թեմի առաջնորդի հետ, իրենց ծառայությունն իրականացնել: Չէ՞ որ թեմերը պետք է փոխհարաբերություններ ունենան Էջմիածնի հետ, ինչպե՞ս են կարգավորվում աշխատանքային հարաբերությունները:


- Ծանր է տիրադավների ենթակայության տակ գտնվող քահանաների վիճակը, շատ ծանր է: Նախկինում էլ է ծանր եղել նրանց հետ աշխատելը, քանի որ նրանք (թեմերի առաջնորդները` Հ. Գ.) երբեք չեն փայլել իրենց վարքով, հոգեւոր ծառայություններով, նրանց վարքը միշտ է եղել բացասական: Հո պատահական չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը նրանց վրա է կոմպրոմատներ հավաքել: Տեղեկություններ կան, որ անգամ Անուշավան Ժամկոչյանին ասել է` քեզ խելոք պահիր, թե չէ էդ լցրած պռոշներովդ բանտ կուղարկեմ քեզ…. Դրա համար էլ նա Փաշինյանին ծառայություններ է մատուցում հիմա: Ասեմ Ձեզ, որ վերջերս նա անգամ իրեն թույլ է տվել մի հրաշալի սարկավագի ծեծի ենթարկել: Տեսնում եք, թե ուր ենք հասել, որ հոգեւորականը, շուրթեր լցնելուց բացի, նաեւ բռնություն է գործադրում: Ուղղակի խայտառակություն է: Համացանցում մեկը մի լավ գրառում էր արել, ասել էր․ «Շուրթերդ լցնելու փոխարեն ուղեղ լցնեիր, որ սարկավագի վրա ձեռք չբարձրացնեիր»: Ցավ եմ ապրում, որ եպիսկոպոսի կոչում ունեցող մարդը կարող է այդ աստիճան ցուցամոլ լինել, որ հոգեւոր գիտելիքներն ավելացնելու փոխարեն դեմքը կոսմետիկ փոփոխությունների ենթարկելու մասին մտածի բացառապես, շուրթեր լցնի, բոտոքս անի եւ այդքանից հետո Գեղամ սարկավագի նման բարեշնորհ տեսակի վրա ձեռք բարձրացնի անամոթաբար:


- Իսկ սարկավագը չի՞ դիմել իրավապահներին:


- Եթե նա չունենար իրավապահների անմիջական աջակցությունը, իրեն նման բան իրավունք չէր վերապահի: Նա խուլիգանի նման է իրեն պահել, եւ դա ուղղորդված է եղել հենց իրավապահների կողմից: Գուցե առաջիկայում հենց սարկավագին ձերբակալեն, ինչպես Միքայել եւ Դավիթ Մինասյաններին արեցին, եւ պնդեն, որ նա է Ժամկոչյանին հունից հանել: Անուշավան Ժամկոչյանն անձեռնմխելի է, նա այժմ Փաշինյանի աջակցությունն ունի: Բնական է, որ կպատժվի նա, ով չի աջակցում իշխանություններին: Անուշավանը մի դեպքում է ենթարկվելու պատասխանատվության, երբ Նիկոլը չվերարտադրվի անօրեն ձեւերով:


- Ի դեպ` փաստորեն, Մայր Աթոռը, մասնավորապես՝ կաթողիկոսը, այնքան լիբերալ եւ ժամանակակից հայացքներ ունի, որ իր ձեռամբ եպիսկոպոս դարձած հոգեւորականը կարող է նման կոսմետիկ միջամտությունների դիմել:


- Վեհափառն ինչեր է քաշել դրանց ձեռքին: Նա աննախադեպ երեւույթ է մեր եկեղեցում, նրա նման երկրորդը չի եղել: Ցավալի է դա շատ, ես անլուրջ եմ վերաբերվում նրան, բայց դե՝ ի՞նչ արած, ժամանակները փոխվում են, ամեն դեպքում, մարդ ծեծելն ավելի վատ բան է, քան շուրթ լցնելը: Անկախ նրանից, թե նա ինչը կլցնի, ես իմ աջակցությունն եմ հայտնում ծեծի ենթարկված սարկավագին, եթե անգամ Անուշավանի փոխարեն այլ մեկը լիներ, այդ պարագայում եւս ես դատապարտելու էի արարքը, թեպետ վստահ եմ, որ նա իշխանությունների կողմից պարգեւատրման է արժանանալու այդ քայլի համար:


- Իսկ ինչպե՞ս են տիրադավները հաղորդակցվում Մայր Աթոռի հետ:


- Մայր Աթոռը նրանց վերաբերվում է հանդուրժողաբար, բայց իրենք իրենց լկտիաբար են դրսեւորում: Նրանց պահվածքը կոռեկտ չէ:



 
 
1/2687
bottom of page