top of page

Նյու Յորքում երկրաշարժն ընդհատել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը

Apr 5, 2024
1 min read

Նյու Յորքի մերձակայքում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ–ները։

Սոցցանցերում տեսանյութեր են տարածվել ՄԱԿ-ի ԱԽ նիստից, որը երկրաշարժի պատճառով որոշ ժամանակով ընդհատվել է։

Կադրերում երևում է, որ նիստի անդամները թեև զգում են երկրաշարժը, սակայն խուճապի չեն մատնվում, տարածքը չեն լքում, այլ ցնցումներից հետո շարունակում են իրենց ելույթները։

1/2990
bottom of page