Մահափորձ՝ Սլովակիայի վարչապետի դեմ․ կրակել են կրծքին, փորին․ Վիրավոր է
- Elen Hovsepyan

- May 15, 2024
- 1 min read

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձ է կատարվել, նա վիրավոր է, հայտնում է TASR լրատվական գործակալությունը։
Plus jeden deň պարբերականն էլ հայտնում է, որ կառավարության նիստն ավարտվելուց հետո են Սլովակիայի վարչապետի ուղղությամբ կրակոցներ հնչել, նա երեք տեղից հրազենային վիրավորում ունի․ կրակել են կրծքին, փորին ու, հավանաբար, ոտքին կամ ձեռքին։ Լսվել է 4-5 կրակոց։




















