top of page

Թաթոյան. ՔՊ խմբակցության անդամներն ատելություն են քարոզում ու հրահրում թշնամանք

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 14, 2024
  • 1 min read
ree

«ԱԺ ՔՊ խմբակցության անդամները խորքային ատելություն են քարոզում ու հրահրում թշնամանք՝ հասարակության ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով ու անպարկեշտ արտահայտություններով անցնելով բոլոր սահմանները»,-ահազանգում է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա ընդգծում է.

«Կառավարող խմբակցության անդամը ԱԺ ամբիոնից ժողովրդի իրենցից դժգոհ մասին անվանում է «ներքին թշնամի», իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրապարակայնորեն դիմում է բացահայտ արհամարհանքով, «դու»-ով ու անպարկեշտ բառերով, իշխանությունից դժգոհ մարդկանց անվանում բորենի և այլն։Սա թշնամանքի հրահրում է:Սա ուղղակի լկտի բառապաշար է՝ օգտվելով առիթից, որ բարձրաստիճան պաշտոնով պաշտպանված են, կառավարող խմբակցություն են ներկայացնում, ստանձնել են երկրի կառավարումը։ Մինչդեռ, իրենք են պարտավոր լինել համերաշխության օրինակ և կրում են երկրում իրավիճակի համար պատասխանատվությունը:Այս սանձարձակ պահվածքի պատճառն այն է, որ գտնվում են քաղաքական բարձրագույն հովանավորության ներքո:Բայց դրանից առաջ լավ կլիներ մտածեին, որ այդ արարքները պարունակում են Քրեական օրենսգրքի 297-րդ ու 329-րդ հոդվածների [առնվազն] հատկանիշներ` պատրաստի ապացույցներով, այն էլ ծանրացնող հանգամանքներով:  Ընդ որում, սրանք հենց իրենց ընդունած օրենսգրքի հոդվածներն են, իսկ արարքներն ընկնում են այդ հոդվածների տակ՝ իրենց իսկ իշխանության հրահանգով ձևավորված պրակտիկայի շնորհիվ։Որքա՞ն կարելի է իշխանության անառողջ ցանկություններին հագուրդ տալ ատելության մոլուցքով»։

1/2414
bottom of page