top of page

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ 2 քաղաքացի սպառնում են նռնակներ պայթեցնել. Shamshyan.com

Mar 24, 2024
1 min read

Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, ովքեր պահանջում են, որպեսզի ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին, որոնց, ըստ իրենց, անօրինական կերպով բերման են ենթարկել ոստիկանություն։Ոստիկանության շենքի բակում պայթյուն է հնչել, իսկ ևս 2 հոգի էլ մարտական նռնակները ձեռքերին պահանջում են բաց թողնել համակիրներին, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել նռնակները։Ժամանել են մեծ թվով կարմիր բերետավորներ։

Armlur.am–ի տեղեկություններով՝ ոստիկանության բաժանմունքի մոտ նռնակ են պայթեցրել, ինչի հետեւանքով նախնական տեղեկություններով կան վիրավորներ, փշրվել են ապակիներ։ 

1/2990
bottom of page