Բոլորը երեսուն արծաթով վաճառված մարդիկ են, իրենց կաշին վաճառքի հանած մարդիկ․ Բագրատ սրբազան

«Մենք եկել ենք հաշտության օրակարգով, բայց դա չի նշանակում ՝ լղոզել ամեն ինչ, դա նշանակում է՝ արդարություն և արդադատություն»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ հավելելով․
«Ստի թագավորթյան անընդհատ հարձակումները բավական են մեզ՝ կապված մեր սահմանների, մեր երկրի լայն իմաստով ճակատագրի հետ, էլ չեմ ասում՝ ներքին կյանքի ավերվածության հետ, որից պետք է ժամ առաջ ազատագրվել ։ Եվ ժամը հասնում է, միայն թե վստահ և համբերատար առաջ գնանք»։Անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված կեղծիքին, սրբազանն ասաց․
«Անցյալ օրն ասել եմ՝ այնտեղ մի բուծված երևույթ կա, վերցրեք իր կենսագրությունը նայեք, տեսեք ինչպես է բոլոր իշխանությունների օրոք ծնկած ման եկել՝ սկսած Կենտրոն հեռուստաընկերությունից։ Տեսեք այդ մարդու նկարագիրը, մակերեսային խոսքը, լարած խաղալիքների պես է և հսկայական գումարներ են ստանում ձեր գրպանից՝ առանց խոսքերի համար պատասխան տալու։ Այս երկրում իր խոսքերի համար անպատասխանատու մարդ չպետք է լինի։ Քաոսն այն պատճառով է եղել, երբ անպատասխանատու կերպով շպրտել են ամեն ինչ մարդկանց վրա ու ստացել են երեսուն արծաթ ու խաբեություն։ Բոլորը երեսուն արծաթով վաճառված մարդիկ են, իրենց կաշին վաճառքի հանած մարդիկ, արյան ագարակ ցանկացող մարդիկ, ինչպես Հուդայի պարագայում էր»։
Սրբազանի խոսքով՝ արժեհամակարգային պայքար է, իսկ «աթոռը» դարձել է միջոց, գործիք, որպեսզի պատկերացումները կարողանան իրականություն դարձել։
«Հավատացեք ժողովուրդ, դա ոչ իմ անձի և ոչ էլ աթոռի հետ կապ չունի, ներսից պետք է փոխվենք։ Այս մարդկանց հենց դա է վախեցնում՝ մեր ներքին փոփոխությունը։ Այդ երեսուն արծաթն իրենց վրա շատ թանկ է նստելու, ամբողջ կյանքում ճակատներին դրոշմված ման են գալու՝ աղվեսադրոշմի պես,չկարողանան անգամ շնչել, հասկանան, որ այն ավերը, որը գործում են, եթե զղջում չապրեցին ՝ ամբողջ կյանքներն այդպես է լինելու»,- ասաց Բագրատ սրբազանը։




















