top of page

Երևանում ցուցարարները բարիկադներ են կառուցել. միջազգային մամուլի արձագանքը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 13, 2024
  • 1 min read
ree

Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։

«Երևանում վերսկսել են անհնազանդության ակցիաները։ Մայիսի 13-ի վաղ առավոտյան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներն աղբամաններով և փողոցային նստարաններով փակել են Երևանի մի շարք փողոցներ»,- գրում է Eurasia Daily-ն։

«Ցուցարարները փորձում են փակել Երևանի ծանրաբեռնված ճանապարհները, մասնավորապես, Տիգրան Մեծի պողոտան, Ազատության և Կոմիտասի պողոտան, Թբիլիսյան խճուղին»,- գրում են ռուսական մի շարք լրատվամիջոցներ։

«Երևանում արդեն մի քանի օր է՝ շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման մասին կառավարության որոշման: Ցուցարարները երթեր են կազմակերպում դեպի մայրաքաղաք և փակում գլխավոր մայրուղիները։ Բողոքի ակցիաների առաջնորդ, Տավուշի արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը սպառնում է Փաշինյանի կառավարությանը իմպիչմենտով։ Իրենց հերթին, իշխանություններն ասում են, որ պետական հեղաշրջում է նախապատրաստվում»,- նշում է ֆրանսիական RFI-ն։

«Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչները Փաշինյանին որակում են որպես «կապիտուլյանտ» և սպառնալիք՝ Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը»,- ընդգծում է Eurasianet-ը։

«Ցուցարարների առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ «հողային համաձայնության» պատճառով, որի համաձայն՝ Հայաստանի տարածքի մի մասը հանձնվում է Ադրբեջանին»,- հայտնում է Radio Free Europe-ը։

1/2409
bottom of page