top of page

ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆՆ ՈՒ ԳԵՒՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ԴԵԲՈՇ» ԵՆ ՍԱՐՔԵԼ

Sep 13, 2025
1 min read

Քաղպայմանագրից վտարված, ՄԱՍԿ կուսակցության ղեկավար Հովիկ Աղազարյանն ու Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն օրերս «դեբոշ» են սարքել լրագրող Դավիթ Սարգսյանի հրավիրած բանավեճի ընթացքում` 168.am-ի հարթակում:



Աղազարյանը մինչեւ բանավեճը սկսելը Պետրոսյանին խնդրել է բանավեճի ընթացքում չվիրավորել, չպիտակավորել իր նախկին կուսակիցներին, Պետրոսյանը համաձայնել է, սակայն բանավեճի ընթացքում խախտել պայմանավորվածությունը։ Մի քանի անգամ Աղազարյանը հանդիմանել է, ապա վիրավորական խոսքեր հնչեցրել, ինչը Պետրոսյանը կուլ չի տվել, տեղից վեր է կացել, ուղղվել Աղազարյանի կողմը եւ միայն հաղորդավարի միջամտության շնորհիվ նախկին եւ ներկա պատգամավորների միջեւ բանը չի հասել ծեծկռտուքի։ Ուշագրավն այն է, որ դրանից հետո էլ շարունակել են բանավեճը, բայց քիչ անց կրկին նույն պատճառով ընդհատել։





 
 
1/2990
bottom of page