Թուրքիայում ավտոբուսը գլորվել է ձորը․ կան զոհեր և վիրավորներ
May 3, 2024
1 min read

Թուրքիայում ավտոբուսը գլորվել է ձորը։ 2 մարդ է զոհվել, ավելի քան 35-ը՝ վիրավորվել, հաղորդում է T24-ը։
«Ուղևորատար ավտոբուսը գլորվել է ձորը Անկարա-Նիգդե ավտոմայրուղում։ Վթարի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 36 մարդ։ Տուժածներից 6-ի վիճակը ծանր է»,-գրում է պարբերականը։
Ըստ ուղևորներից մեկի՝ ավտոբուսի վարորդը ղեկին քնած է եղել։
Թուրքիայում ավտոբուսը գլորվել է ձորը․ կան զոհեր և վիրավորներ




















