top of page

«Նիկոլ Փաշինյանը պատերազմից առաջ չկրակող, չթռչող «գերժամանակակից» կործանիչներ էր գովազդում». Վահագն Ավագյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 1 hour ago
  • 1 min read
ree

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհրդի խոսնակ Վահագն Ավագյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ կոլաբորանտ Նիկոլ Փաշինյանը իր էջում հայկական բանակի արդիականացման կամ զարգացման հերթական լուրով կամ նկարով է կիսվում, միշտ հիշեք, որ պատերազմից առաջ չկրակող, չթռչող «գերժամանակակից» կործանիչներ էր գովազդում և ակնկալում, որ կհավատանք իր կողմից կառուցվող պետությանն ու բանակին։


Չէինք հավատում այն ժամանակ, չենք հավատում հիմա, զուտ որովհետև խոսքը գնում է թշնամու կողմը անցած մեկի մասին։


Մըսրա Մելիք Սասուն դարձրեց իրեն հպատակ ու հարկատու, Ցռան Վերգոյին կարգեց Սասնա կառավարիչ։


Սա դնելու եմ ամեն օր մինչև կոլաբորանտ, դավաճան Նիկոլ Փաշինյանը չձերբակալվի․


Դուգին - мы помогли Азербайджану вернуть Карабах


1. Ես, այո՛, արձանագրում եմ, որ 2018-ին ու 2019-ին ես եղել եմ ֆորպոստի վարչապետ, իսկ 2020 թվականի նոյեմբերից հետո ես, թերևս, եղել եմ ամենաֆորպոստի վարչապետի կարգավիճակում: -Նիկոլ Փաշինյան 19.06.2025 ԱԺ ամբիոնից


2. Ռուսական կողմից մեզ դիմում է եղել` չսադրելու և սառնասրտություն ցուցաբերելու մասին, որը հնարավորինս իրականացվել է մեր կողմից:


«F-16-ի խոցումը Պաշտպանության բանակի ՀՕՊ-ի կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ իրենց իսկ կողմից որոշված էր չսադրել իրավիճակը»,- Դավիթ Տոնոյան, 01.08.2023


3. Մենք կարծում ենք, որ «օպտիմալ լուծումը» ռուս խաղաղապահների տեղակայումն է ԼՂ հակամարտության գոտում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, The Daily Telegraph թերթին տված հարցազրույցից. 30.10.2020


4. Հիմա՝ այսօր, այս պահին մեր գնահատականն այն է , որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա։ - Նիկոլ Փաշինյան 22.09.2023, Արցախի հարցով ՄԱԿ ԱԽ նիստից ժամեր առաջ»:

 
 
1/2407
bottom of page