Ո՞Վ Է ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԿՐԿԻՆ ԱԱԾ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ ՈՒՂԱՐԿՈՂ ԴԱՏԱՎՈՐԸ
- Elen Hovsepyan

- Jan 16
- 1 min read

168.am-ի տեղեկություններով՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ Սարգիս Պետրոսյանի կայացրած տնային կալանքի վերաբերյալ դատական ակտը բեկանել ու ազգային բարերարին կրկին ԱԱԾ մեկուսարան վերադարձնելու որոշում է կայացրել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը:
Վերջինս այդ պաշտոնը զբաղեցնում է 2025թ. սեպտեմբերի 7-ից:
Բողոքը քննվել է գրավոր ընթացակարգով ու հրապարակվել է Սամվել Կարապետյանի գործով16.00-ին նույն դատարանում բանավոր ընթացակարգով քննվող մեկ այլ վարույթից ժամեր առաջ:




















