top of page

«Իրանը միշտ կկանգնի սիրիացի ժողովրդի կողքին»․ Արաղչին դատապարտել է Իսրայելի ագրեսիան

Jul 17, 2025
1 min read

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնաբանել է Իսրայելի կողմից Սիրիայի դեմ ագրեսիան.

«Ցավոք սրտի, դա լիովին կանխատեսելի էր։ Ո՞ր քաղաքն է լինելու հաջորդը։

Խելագարված իսրայելական ռեժիմը սահմաններ չի ճանաչում և հասկանում է միայն ուժի լեզուն։ Աշխարհը, այդ թվում՝ տարածաշրջանը, պետք է միավորվի՝ նրա խելագար ագրեսիան կանգնեցնելու համար։

Իրանը աջակցում է Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և միշտ կկանգնի սիրիացի ժողովրդի կողքին», X-ում գրել է Արաղչին։

 
 
1/2990
bottom of page