top of page

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՔՆՆԻՉԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ

Sep 17, 2025
1 min read

Երբ Արթուր Նահապետյանն այս տարվա մարտին նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, լուրեր տարածվեցին, որ այդ պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցած թեկնածուներից մեկը` ՀԿԿ քննիչ Արտաշես Մաիլյանը պատրաստվում է ազատվել աշխատանքից, քանի որ նոր նախագահի հետ չի ցանկանում աշխատել։



Կոմիտեից այդ ժամանակ հերքեցին լուրերը՝ հայտարարելով, թե Մաիլյանը շարունակում է աշխատել։ Երեկ տեղեկացանք, որ մոտ 2 ամիս առաջ Մաիլյանն, այնուամենայնիվ, աշխատանքից ազատման դիմում է գրել ու հեռացել։


Մինչ այս պահը նա դեռեւս որեւէ տեղ չի աշխատում: Ըստ ամենայնի, կզբաղվի փաստաբանությամբ, ինչով զբաղվում ենպաշտոնաթող քննիչները, դատախազները, դատավորները: Հիշեցնենք, որ Արտաշես Մաիլյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով քննիչն է եղել։





 
 
1/2990
bottom of page