Որպես անհետ կորած որոնվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է
Sep 22, 2025
1 min read

ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «Սեպտեմբերի 3-ին Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հաղորդվել էր 1985 թվականին ծնված Բենիամին Հ.-ի անհետ կորելու մասին։
Սեպտեմբերի 19-ին նա Երևանի Ալեք Մանուկյան փողոցում հայտնաբերվել և տեղափոխվել է Ախուրյանի բաժին։
Հանգամանքները պարզվում են»։




















