top of page

Ստի կայսրությունը փլուզվելու է. ես գիտեմ` մենք կհասնենք հաղթական ավարտին. Խաչիկ Մանուկյան

May 5, 2024
1 min read

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին:

Մանուկյանն ակնկալում է, որ կլինի ճշմարտության հաղթանակը:

«Վերջապես այս ստի կայսրությունը փլուզվելու է»,- ասաց Մանուկյանը:

Նա հիշեց Բագրատ Սրբազանի խոսքերը. «Մենք պետք է բռնենք սպանող ձեռքը»:

Խաչիկ Մանուկյանն ասաց, որ անվերապահորեն հավատում է Բագրատ Սրբազանին: «Ես գիտեմ` մենք կհասնենք հաղթական ավարտին»,- հավելեց Մանուկյանը:

1/2990
bottom of page