top of page

Լեհ զինվորականները կմեկնեն Ուկրաինա՝ ԱԹՍ խnցելու հմտությունները սովորելու համար․ Լեհաստանի վարչապետ

Sep 12, 2025
1 min read

Լեհ զինվորականները կմեկնեն Ուկրաինա՝ անօդաչու թռչող սարքեր խոցելու հմտությունները սովորելու համար։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Ես ուրախությամբ ընդունեցի նախագահ Զելենսկու առաջարկը։ Մենք արդեն խոսում ենք տեխնիկական հարցերի մասին»,-ասել է Տուսկը՝ պատասխանելով լեհական զինվորականների կողմից ուկրաինական փորձի ուսումնասիրության վերաբերյալ հարցին։

Նա հստակեցրել է, որ նման ուսուցում կազմակերպելու նպատակով Կիև են ուղարկվում Լեհաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարները:

Հինգշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆին գործընկեր Ալեքսանդր Ստուբի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Կիևը պատրաստ է օգնություն առաջարկել Վարշավային անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում և կոչ է արել ստեղծել ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգ։

 
 
1/2990
bottom of page