top of page

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին

Aug 29, 2025
1 min read


Ուշադրություն


Oգոստոսի 28-31-ին, սեպտեմբերի 1-2-ին ողջ հանրապետությունում, այդ թվում մայրաքաղաք Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում՝


Օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 29-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։


 

Հանրապետության տարածքում`


Օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Քամին՝ հարավարևմտյան 2- 5մ/վ։ Օգոստոսի 29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքի օգոստոսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ


Օդի առավելագույն ջերմաստիճան        40.1°C (1998թ.)


Օդի նվազագույն ջերմաստիճա              10.5°C (1983թ.)


Օդի միջին օրական ջերմաստիճան       24.7°C

 
 
1/2990
bottom of page