Լավրով. Եվրոպան փորձում է վնասել Ռուսաստանի և Անդրկովկասի միջև համագործակցությանը
- Elen Hovsepyan

- 19 hours ago
- 1 min read

Եվրոպան բացահայտորեն փորձում է խաթարել Ռուսաստանի փոխգործակցությունը Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների հետ։ Հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Եվրոպան շարունակում է փորձել թելադրել իր մոտեցումները Եվրասիական մայրցամաքում՝ փորձելով միջամտել և բացահայտորեն խաթարել Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների, մեր և Կովկասում մեր ընկերների միջև փոխգործակցության բնական գործընթացները», -«ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ, NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Լավրովը։
Նա նաև ընդգծել է, որ եվրոպացիները «բռնի կերպով ներխուժում են» Սևծովյան տարածաշրջան՝ անտեսելով Սևծովյան համագործակցության կազմակերպությունը։ Նա հավելել է, որ նրանք նույն կերպ են գործում նաև Արկտիկայում։




















