top of page

«Սա անցյալի ցավոտ էջերը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձ է»․ Թուրքիայի ԱԳՆ

Aug 27, 2025
1 min read

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոշտ հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ հայտարարությունների։

Անկարան նշել է, որ այս հայտարարությունն անցյալի ցավոտ էջերը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձ է։

«Նեթանյահուն, որը դատվում է պաղեստինցի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության մեջ իր դերի համար, փորձում է թաքցնել իր և իր կառավարության կողմից կատարված հանցագործությունները։ Մենք դատապարտում և մերժում ենք այս հայտարարությունը, որն անհամատեղելի է պատմական և իրավական փաստերի հետ», - ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Բենիամին Նեթանյահուն հայկական և ասորական ծագումով փոդքասթեր Պատրիկ Բեթ-Դեյվիդի հետ փոդքասթում հայտարարել էր, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

 
 
1/2990
bottom of page