top of page

Առաջարկը մերժվեց, բայց իրավունքի ուժով արտահերթ նիստը կկայանա հունիսի 17-ին․ Սեյրան Օհանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 10, 2024
  • 1 min read
ree

ԱԺ խորհրդի մեծամասնության կողմից հերթական անգամ  մերժվեց մեր առաջարկը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ոչ մի հիմնավորում չկար, մենք ասել ենք, որ այս իրավիճակը քննարկման համար անհրաժեշտություն  է, որովհետև մեր ժողովրդի մի մասը դժգոհ է այս իշխանությունից ելնելով նրանից, որ իշխանությունները չեն կատարում 2021-26 թթ կառավարության ծրագիրը։ Նախագիծը մերժվել է, բայց իրավունքի ուժով որպես արտահերթ նիստ այն կայանալու է ամսի 17–ին »,- ասաց Օհանյանը։

Վերջինս նշեց, որ ունեցել են  27 ստորագրություն, ինչը խնդիրներ չի ստեղծել, իսկ բացակա պատգամավորները չեն մասնակցել, քանի որ հուղարկավորության են մասնակցել։

1/2414
bottom of page