top of page

Արմավիր ՔԿՀ–ում դատապարտյալ է կախվել

Jul 16, 2025
1 min read

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 1987թ․ ծնված դատապարտյալ Ա․Ս․-ն հայտնաբերվել է խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում։ Այս մասին հայտնել է Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 14-ին։ Անմիջապես կանչվել է շտապօգնություն, որն արձանագրել է դատապարտյալի կենսաբանական մահը։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
 
1/2990
bottom of page