top of page

«Վերջին 4 տարում Քոչարյանի կողմնակիցները, բացի Սարգսյանի դեմ վայրահաչելուց, ոչ մի գործունեություն չեն ծավալել». Վահան Բաբայան

Jul 30, 2025
2 min read

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ է արել ընդդիմադիր Քոչարյանը, ինչը չեմ արել ես:


Ի տարբերություն Քոչարյանի՝ 2018թ. ապրիլին ես բացահայտ դեմ եմ եղել Փաշինյանի փողոցային շարժմանը և արտահայտել իմ կարծիքը հրապարակայնորեն:


2020թ. սեպտեմբերի 4-ին ես եմ եղել իմ կողմնակիցների հետ փողոցում և պահանջել Փաշինյանի հեռացումը:


2021թ. ես չեմ խոստացել, որ կրելու եմ հետո մի երկու ասուլիս տվել թեման ցրել:


2022-2024թթ ես չեմ անիմաստ սպասումներ ձևավորել մարդկանց մոտ ու ֆանարիկ շոու արել գիշերային Երևանում:


Իմ խմբակցության պատգամավորներին ու կողմնակիցներին չեն բանտարկել ու ես իմ հանգիստը այդժամ վայելել օտար ծովերում:


Իմ խմբակցության պատճառով չէ 2025թ. իմպիչմենտի գործընթացը ԱԺ-ում կանգ առել, այլ Քոչարյանի: Բա հարցրեք իրեն՝ ինչո՞ւ:


Ես չեմ խուսափել և խուսափում հանրային բանավեճերից ու մարդկանց ներկայանում եմ իմ դեմքով, իմ կարծիքով և ծրագրերով, իսկ ո՞ւր է Քոչարյանը:


Վերջին 4 տարում Քոչարյանի կողմնակիցները բացի Սերժ Սարգսյանի դեմ վայրահաչելուց, ուրիշ ոչ մի գործունեություն չեն ծավալել ու սրանով ուզում են համարվել ընդդիմություն:


Իշխանությունը նույն բանը 7 տարի անում է Սերժ Սարգսյանի դեմ, դրա համա՞ր էիք գնում ձայն խնդրում ու մանդատ վերցնում և պինդ գրկում այդ մանդատները:


Ու էսքանից հետո ի՞նչ է արել ընդդիմադիր Քոչարյանը, ինչը չեմ արել օրինակ ես կամ ինձ նման ընդդիմադիր այլ կուսակցությունների առաջնորդները:


Ու էդ ո՞նց է ստացվում, որ ինքը պետք է լինի ֆավորիտ, իսկ մյուսները շարքային: Զավեշտալի տրամաբանություն է:


Ի տարբերություն իրենց, մեր կողմնակիցները չեն վիրավորում և թիրախավորում ուրիշ ընդդիմադիրների ու էլի շատ նման բաներ: Մեր կողմնակիցները մեզ չեն պաշտում, մենք սովորական շարքային մարդ ենք, քաղաքացի ու չենք հավակնում երբևէ մարդ-աստված դառնալ կամ կուռք որևէ մեկի համար:


Հ.Գ Հայաստանին անհրաժեշտ է մրցունակ ընդդիմության ղեկավար, ով իրոք ունի ծրագիր Հայաստանի ապագան կերտելու համար:Քոչարյանը այդ հանրային բանավեճում չի եղել և չկա: Իհարկե էս 4 տարվա մեջ մի երկու ասուլիս ու մի քանի հայտարարություն արել է պետք է օբյեկտիվ լինել:


Ի դեպ Քոչարյանի կողմնակիցներին խորհուրդ եմ տալիս համակերպվել ստեղծված իրենց համար քաղաքականապես անհեռանկար իրավիճակի հետ և ուրիշ տեղ մեղավորներ փնտրելու փոխարեն այս հարցերը տալ իրենց Xzor առաջնորդին»:

 
 
1/2990
bottom of page