top of page

«Հրապարակ». «Երեկոն» Սրբազանի մոտ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 23, 2024
  • 1 min read
ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի՝ մայիսի 26-ին, հանրահավաք է նշանակված, որտեղ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ներկայացնելու է հետագա գործողությունների ծրագիրը, հայտարարելու է ակտիվ գործողությունների շրջափուլ սկսելու մասին։

Հանրահավաքին ընդառաջ իշխանությունն անհանգստացած է հնարավոր զարգացումներից, հասկանում են, որ կարող է ամեն ինչ ընթանալ իրենց համար անկանխատեսելի, անվերահսկելի սցենարով, ուստի փորձում են բոլոր մեթոդներով վարկաբեկել շարժումը:

Օրեր շարունակ սրբազանի եւ շարժման դեմ ՔՊ շարքայիններն ու ՊՈԱԿ-ի ֆեյքերն էին լուտանքներ շաղ տալիս, իսկ երեկ նրանց միացավ Նիկոլ Փաշինյանը` ամբողջ «երեկոն» նվիրելով «սրբազան շարժմանը»։ Մենք տեղեկացանք, որ բոլոր միջոցներով փորձելու են նվազեցնել կիրակի օրվա հանրահավաքի մասնակիցների թիվը: Հատկապես աշխատում են արցախցիների վրա, նրանց սպառնում են` «եթե մասնակցեք, լավ չի լինի ձեզ համար»:

1/2409
bottom of page