ԱՊԼ. «Մանչեսթեր Սիթի»-ն հաղթեց և գլխավորեց մրցաշարային աղյուսակը
- Elen Hovsepyan

- 3 hours ago
- 1 min read

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 2:1 հաշվով առավելության է հասել «Նոթինգեմ Ֆորեստի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվը 48-րդ րոպեին բացել է հյուրերի կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը։ 54-րդ րոպեին տանտերերը Օմարի Հատչինսոնի խփած գոլի շնորհիվ վերականգնել են հաշվի հավասարությունը։ «Քաղաքաբնակներին» հաղթանակ է պարգևել Ռայան Շերկին, ով աչքի է ընկել 83-րդ րոպեին։
«Մանչեսթեր Սիթին» բոլոր մրցաշարերում տարել է 8-րդ անընդմեջ հաղթանակը և վաստակած 40 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ շրջանցելով «Արսենալին» (39 միավոր): Լոնդոնյան ակումբը, սակայն, մեկ հանդիպում պակաս է անցկացրել։
«Նոթինգեմ Ֆորեստը» 18 միավորով 17-րդ տեղում է։




















