top of page

Վարդավառի օրը` հուլիսի 27–ին, ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ողջ տարածքում

Jul 25, 2025
1 min read

Հուլիսի 27-ին Վարդավառ է։ Վաղ առավոտից, հանրապետության ողջ տարածքում, և հատկապես Սևանի ավազանում ՆԳ նախարարության ծառայություններն անցնելու են ուժեղացված հսկողության՝ դեպքերի և պատահարների բացառման նմապատակով։

ՆԳՆ ոստիկանության զորքերի, քրեական ոստիկանության, պարեկային ծառայության, համայնքային ոստիկանության ծառայողները ավտոճանապարհներին ու հանգստյան վայրերում իրականացնելու են ուժեղացված ծառայություն։

Փրկարար ծառայության ու Ջրային պարեկային ծառայության ուժերը Սևանա լճում ևս իրականացնելու են ուժեղացված ծառայություն՝ հետևելով անվտանգության կանոնների պահպանմանը։

Թեև նպատակը դեպքերի և պատահարների կանխումն է, այսուհանդերձ ցանկացած օրինազանցում արժանանալու է համարժեք հակազդման և իրավական գնահատականի։

Հորդորում ենք՝ խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության և համակեցության բոլոր կանոնները։

 
 
1/2990
bottom of page