top of page

«Ձեզ գցեք աղբամանի մեջ ու սպասեք զիբիլի մեքենային». ՔՊ-ականը վիրավորել է ցուցարարներին, ապա հեռացրել գրառումը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 13, 2024
  • 1 min read
ree

ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող ցուցարարներին վիրավորել է, ապա հեռացրել գրառումը։

«Հարգելի՛ ցուցարարներ, աղբամաններով փողոց փակելու փոխարեն ձեզ գցեք աղբամանի մեջ ու սպասեք զիբիլի մեքենային։ Ձեր վայրը աղբանոցում է»,- Facebook-ում գրել է ՔՊ-ականը, սակայն հետո հեռացրել է գրառումը։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, սակայն, «սքրինշոթ» է հրապարակել ՔՊ-ականի գրառումից ու գրել. «Հանրային լայն հաշտության օրակարգին ՔՊ-ական այս դեպուտատը պատասխանում է անհանդուրժողականություն հրահրելով։

Լավ չի, աղջի՛կ ջան, հեչ լավ չի։ Ոչ երանի քեզ հետ սուրճ խմողին․ դժվար թե հաջողվի քեզ բան բացատրել»։

1/2409
bottom of page