top of page

«Նիկոլենց կողմից թշնամուն նվիրաբերված հատվածում տեղակայված ադրբեջանական բենզալցակայանն է». Տաթևիկ Վիրաբյան

Dec 15, 2025
1 min read


44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սա Գորիս-Կապան ճանապարհի՝ Նիկոլենց կողմից թշնամուն նվիրաբերված հատվածում տեղակայված ադրբեջանական «SOCAR»-ի բենզալցակայանն է։


Մյուս անգամ, որ ձեր ներկայությամբ հերթական նիկոլականը էշի հրճվանքով կթմբկահարի Ադրբեջանից նավթ և գազ գնելու «ավետիսի» մասին, այս նկարը կմցնեք աչքը ու կասեք, որ սա է այդ «նավթի և գազի» իրական գինը՝ հայրենիքի կորուստը։


Կտոր առ կտոր ՔՊ-ն երկիրը նվիրաբերում է թշնամուն... Սրանք մի կուշտ փորի համար էլ ամեն սուրբ բան կծախեն, հարցը մենք ենք։


Օր առաջ ազատվել է պետք սրանցից...»:

 
 
1/2990
bottom of page