top of page

«Հրապարակ»․ Արգելքը չի վերացվել

Apr 11
1 min read


Նախօրեին Երեւանի առաջին ատյանի դատարանը մերժել է «18 արդարների» կամ Սրբազան պայքարի գործով անցնող Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանի դիմումը՝ ելքի սահմանափակումը ՍԷԿՏ-ից՝ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից վերացնելու վերաբերյալ։



Նշենք, որ նրա նկատմամբ 2025 թվականի նոյեմբերի 20-ից կիրառվել էին վարչական հսկողություն եւ բացակայելու արգելք։ Դատարանին հասցեագրված միջնորդագրում նշվել է, որ Գալստյանը հրավեր ունի «Եվրասիա» ՀԿ-ի կողմից եւ պետք է ապրիլի 24-25-ը մասնակցի կազմակերպության ծրագրած միջոցառմանը։ Բացի այդ՝ դուստրը սովորում է ՌԴ-ում, եւ տեւական ժամանակ է՝ նրան չի տեսել։ Սակայն դատարանը մերժել է՝ համարելով, որ նպատակահարմար չի գտնում բավարարել միջնորդությունը։


«Եվրասիա» ՀԿ-ն, հիշեցնենք, Արցախի հանձնումից հետո Հայաստան բռնի տեղահանված արցախցիներին մշտական օգնություն է ցուցաբերել եւ շարունակում է ծրագիրը։



 
 
1/2990
bottom of page