top of page

«Դիակներ անարգողները ներողություն են ակնկալում»․ Սոֆյա Հովսեփյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 days ago
  • 1 min read
ree

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիակներ անարգողներն ակնկալում են ներողություն: Մի կյանք էլ ապրեմ, միևնույն է սրբապիղծ եմ համարելու դիակ անարգողին, այն էլ զինվորի դիակ:


Ստատուսախեղդ արեք համացանցն ու համարեք, որ դատարանը արդար որոշում է կայացրել, բայց...»:


Հիշեցնենք՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր գրել էր․ «Ուզում եմ տեղեկացնել, որ հերթական դատական գործն ենք շահել բոլոր ատյաններում, և դատարանը պարտավորեցրել է Սոֆյա Հովսեփյանին ներողություն խնդրել` տեղադրելով հետևյալ հայտարարությունը:


«Ես՝ Սոֆիա Հովսեփյանս, ներողություն եմ խնդրում Արսեն Թորոսյանից


04.08.2023 թվականին ես Ֆեյսբուք սոցիալական կայքի իմ անձնական էջում կատարել եմ հրապարակում պարոն Թորոսյանի վերաբերյալ: Հայտնում եմ, որ հրապարակումն իր մեջ պարունակում է վիրավորական արտահայտություններ Արսեն Թորոսյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Թորոսյանից»»։

 
 
bottom of page