top of page

ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՈՒ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ԿՀԱՐՑԱՔՆՆԵ՞Ն

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 19
  • 1 min read


Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով տուժողների շահերի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը հունվարի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ պլանավորվում է միջնորդություն ներկայացնել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարցաքննության կանչելու համար:



Նորիկյանի խոսքով՝ երկու օր առաջ նա կրկին մանրակրկիտ ուսումնասիրել է 2023 թվականի հունվարի 19-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի արած հայտարարությունները, տված հանձնարարականներն ու այլ անձանց փոխանցած տեղեկությունները, որոնք կարող են կարևոր նշանակություն ունենալ գործի բացահայտման համար:


Փաստաբանը նաև նշեց, որ դատարանին կներկայացնեն միջնորդություն կրկնակի քննչական փորձարարություն անցկացնելու համար՝ այդ կերպ հնարավորինս վերականգնելով դեպքի և իրավիճակի իրական հանգամանքները։ Նա ընդգծեց, որ մասնագետները չեն բացառել, այլ հակառակը՝ հնարավոր են համարել նման փորձարարության իրականացումը, և միջնորդության ընդունումը կարող է էական դեր ունենալ գործի ամբողջական պատկերը բացահայտելու, ինչպես նաև ծնողների ու հանրության համար իրադարձությունների ճշմարտությունը պարզ դարձնելու առումով։



 
 
1/2572
bottom of page