top of page

Չինաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Apr 8, 2024
1 min read

Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 102 հազար բնակչությամբ Կուչա բնակավայրից 67 կմ արևմուտք, օջախը՝ 10 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

1/2990
bottom of page