top of page

Եթե նույն սպանությունը մի քանի օր շարունակ լուսաբանվի՝ մի օր հոգեհանգիստը, մեկ այլ օր՝ այլ իրավիճակ՝ տպավորություն կլինի, որ ամեն օր սպանություն է. ՆԳ նախարար

Mar 20
1 min read


«ՀՀ-ն Սիցիլիա չէ, ես նշեցի, որ 3.2 % հանցավորության անկում ունենք և սա միայն ու միայն իրավապահ մարմինների ջաքերիի արդյունք է»,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանկ ասաց ՆԳ նաախարար Արփինե Սարգսյանը՝ հավելելով.

«Ես շեշետեցի որ մեր հանրապետությունում ամեն օր սպանություն չկա, 50 սպանության դեպք ունենք»․

Նա  բերեց ժամանակագրությունը, որ մինչև 2018 թ.-ն միջինում տարեկան ունեցել են 52 սպանության դեպք, իսկ դրանից հետո միջինում 50 դեպք։

Արձագանելով լրագորի դիտարկմանը, որ պարբերաբար՝ ամիսը մեկ անգամ ահասարսուռ դեպքերի  ենք ականատես լունում՝ նախարարը հարցրեց,  թե լրագրողը ենթադրում է, որ Հայաստանում ընդհանարպես հանցագործություններ չպետըք է լինեն։

 «Ինչ-որ մի երկիր կա՞, որը սպանությունից ապահովագրված է»- հարցրեց ՆԳ նախարարը՝ հորդորելով լինել օբյեկտիվ և տեսնել, որ այլ երկրում դպրոցներումմ խանութներում ահաբեկչություններ են լինում, զանգվածային սպանության իրավիճակներ կան, իսկ ՀՀ-ն նմանատիպ իրավիճակներից զերծ է և որևէ մեկը չի կարող հակառկը պնդել։

 «Եթե լրատվական դաշտում տարբեր անձինք կարող են նույն իրավիճակը անընդհատ քննարկման առարկա դարձնել՝ վերհիշեցնել 2017թ, 2018 թ տեղի ունեցած սպանության դեպք։Նույն սպանությունը մի քանի օր շարունակ լուսաբանվի՝ մի օր հոգեհանգիստը լուսաբանվի, մի օր այլ իրավիճակ, մի օր՝ մեկ այլ իրավիճակ, տպավորություն կարող է  ձևավորվել, որ ամեն օր այդպես է »,- հայտարարեց Արփինե Սարգսյանը

 
 
1/2990
bottom of page