top of page

Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնшպետներ են. Մարգարիտա Սիմոնյանը՝ ՀՀ-ում Սոլովյովի հաղորդումներն արգելափակելու որոշման մասին

Mar 29, 2024
1 min read

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակելու որոշումը: 



Նա հիշեցրել է, որ ՀՀ ներկայիս «իշխանություններն իշխանության էին գալիս խոսքի ազատության կարգախոսներով, սակայն գործնականում այդ ազատությունը նվազել է»:



«Նեղացկոտ էֆենդին արգելել է «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի հեռարձակումը Հայաստանում։ Նա իշխանության էր գալիս «խոսքի ավելի շատ ազատություն» կարգախոսներով. խոսքի ազատությունն ավելի քչացել է: Եվ Ղարաբաղի հարցում էլ անհարմար ստացվեց: Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնապետներ են ու նեղացած մարդիկ։ Առեղծված է», - թելեգրամյան ալիքում գրել է Սիմոնյանը:

1/2990
bottom of page