Լիբանանը փակել է օդային տարածքը, Հորդանանն արտակարգ դրություն է հայտարարել բոլոր նահանգներում
- Elen Hovsepyan

- Apr 14, 2024
- 1 min read

Լիբանանը կիրակի օրը կփակի իր օդային տարածքը՝ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, հայտնել է երկրի տրանսպորտի և հասարակական աշխատանքների նախարարությունը։«Լիբանանի օդային տարածքը ժամանակավորապես և որպես նախազգուշական միջոց կփակվի բոլոր ժամանող, մեկնող և տարանցիկ թռիչքների համար՝ ժամը 01:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Հորդանանը արտակարգ դրություն է մտցնում թագավորության բոլոր նահանգներում Իսրայելի վրա Իրանի հարձակման ֆոնին, հայտնում է Հորդանանի Al Mamlaka հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։«Արտակարգ դրություն է մտցվել Հորդանանի բոլոր նահանգներում»,- ասել է աղբյուրը։Ավելի վաղ, Հորդանանի իշխանությունները որոշել էին ժամանակավորապես փակել թագավորության օդային տարածքը շաբաթ օրը` տեղական ժամանակով ժամը 23.00-ից։




















