top of page

«Եթե «իկ», ապա՝ Սարիկ»․ Սևակ Խաչատրյան

Nov 16, 2025
1 min read

Վաղարշապատի ընտրություններում «Հաղթանակ» դաշինքը գլխավորող Սևակ Խաչատրյանը ևս քվեարկեց։ Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ Գյումրիի սցենարը կլինի այստեղ կամ մյուս այն համայնքների, որտեղ ընդդիմադիր թեկնածուներն անցան, ինչ հետևանքներ եղան, ասաց․ «Ընդհանրապես մտավախություն չունեմ, բայց էսօրվա իշխանություններից ամեն ստորություն սպասելի է»։ Հարցին՝ պատրա՞ստ եք կալանավորվել, նշեց՝ կալանավորվելու առիթ չկա։ «Ես դասավանդել եմ Տնտեսագիտականում, թող հետ գնան, նայեն»։ Դիտարկմանը՝ իշխանությունները ձեզ քննադատում էին, Սաքուլիկ անվանում, ասաց․ «Իշխանությունները գլուխը պատն են տալիս։ Էդ տարբեր «իկ»-երը որ փորձում են մեզ կպցնել, իրենցից լավ Սարիկ չկա, եթե «իկ», ապա՝ Սարիկ»։

 
 
1/2990
bottom of page