top of page

«Լիվերպուլ»-ը փոխարինող է փնտրում Սալահին․ Էնդո

Jul 28, 2024
1 min read

«Լիվերպուլ»-ի հենակետային կիսապաշտպան Վատարու Էնդոն հայտնել է, որ անգլիական ակումբը փոխարինող է փնտրում 32-ամյա վինգեր Մոհամեդ Սալահին։ Այս մասին գրում է armsport.am-ը:



«Մոհամեդ Սալահին փոխարինողի որոնումները սկսվել են։ «Լիվերպուլ»-ը պետք է լրացնի բացն այս դիրքում: Կարծում եմ՝ Տակեֆուսա Կուբոյից լավ ոչ ոք չի կարող փոխարինել Սալահին»,- ասել է Էնդոն ճապոնական հեռուստատեսությանը:



Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ եգիպտոսցի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբներ։ Սալահը «մերսիսայդցիների» կազմում հանդես է գալիս 2017 թվականից։

1/2990
bottom of page