Այդքան մոդայիկ, այդչափ անհրաժեշտ․ ովքեր և ինչպես են կարում պայուսակը․ ՖՈՏՈՇԱՐՔ
Nov 20, 2022
1 min read

Ժամանակակից աշխարհում առանց պայուսակի հնարավոր չէ պատկերացնել նորաձևությունը, ավելին, կյանքը․ ոչ մի կուտյուրե չի ներկայացնում հագուստի հավաքածու առանց այդ աքսեսուարի, որը համադրվում է զգեստի, կոշիկի, զարդերի հետ։ Ինչի՞ մասին է խոսքը, երբ ինքներս ոչ մի օր չենք կարող դուրս գալ՝ այն տանը թողած։ Ընդ որում, այսօր պայուսակը հավասարաչափ անհրաժեշտություն է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար։
MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանն այցելել է Երևանում գտնվող «Art Is…» հայրենական արտադրության պայուսակաների արտադրամաս և լուսանկարներով պատմել, թե ովքեր և ինչպես են մեզ համար կարում այդքան մոդայիկ և այդչափ անհրաժեշտ պայուսակը։












































