top of page

Ձախողվելով հոգևոր ասպարեզում՝ Արման Բաբաջանյանն այժմ էլ փորձում է իր տեղն ամեն գնով հարթել քաղաքական դաշտում. Տեր Եսայի

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 16, 2024
  • 1 min read
ree

Վերջին օրերին վերստին ակտիվացել է Արման Բաբաջանյանը՝ իրեն հասանելի միջոցներով անհարկի վերագրումներ կատարելով և սին մեղադրանքներ հնչեցնելով Հայոց Եկեղեցու, Ամենայն Հայոց Հայրապետի, եկեղեցականների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ ընդգրկված Բագրատ արքեպիսկոպոսի հասցեին։

Այս մասին ֆոյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը:

«Իր ցեխարձակումներում Ա․ Բաբաջանյանը որևէ խտիր չի դնում միջոցների միջև, հաճախ ապերախտությամբ մոռացության տալով Եկեղեցու ավանդն իր կյանքում՝ խեղաթյուրում է անգամ սեփական անցյալը։ Մի բանում նա ճիշտ է՝ իրեն շատ լավ, համակողմանիորեն ճանաչում են Եկեղեցում շատերը, անցյալը հայտնի է։

Ձախողվելով հոգևոր ասպարեզում՝ վերջինս այժմ էլ փորձում է իր տեղն ամեն գնով հարթել քաղաքական դաշտում։ Սակայն արդյո՞ք հաճոյախոսությունն ու ամբարտավանությունը, կեղծելն ու զրպարտելը քաղաքական գործչի որակներ են։ Հատկապես իր դեպքում պարկեշտությունն ու բարեկրթությունը խիստ անհրաժեշտ են»,- գրել է նա։

1/2409
bottom of page