Ի՞նչ է զգում հայը, երբ արցախահային հարցնում է, թե արդյո՞ք Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, ցավեցնելո՞ւ. Հովսեփյանը՝ Հարությունյանին
- 1 day ago
- 1 min read

«Ինչպե՞ս եք վերաբերվում 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությանը»- ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի դիմեց ՔՊ-ական պատգամավոր Արայիկ Հարությունյանը՝ նկատի ունենալով Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Փաշինյանի հայտարարությունը։
Արեգա Հովսեփյանը Արայիկ Հարությունյանին հարցրեց, թե ճիշտ հասկացավ, որ պետք է ասի, թե արդյոք ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։
«Ես ճանաչում եմ իմ հայրենիքը, ճանաչում եմ այն տեղը, որտեղ ծնվել եմ, որտեղ մեծացել եմ, ամուսնացել, որտեղ գտնվում են իմ ապուպապերի և հոր գերեզմանը ու երբեք չեմ մոռանալու, ինչպես չեն մառանալու 120 հազարը և շատ հայեր»,- պատասխանեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա ասաց, թե իր մոտ միշտ հարց է ծագում, թե ինչ է զգում հայը, երբ նման հարցադրում է անում արցախցախահային, թե արդյոք նա ճանաճում է Արցախը Ադրբեջանի կազմում։
«Ինչ նպատակով եք դա անում՝ ցավացնելո՞ւ։Ձեր հարցրեը վաղուց չեն կարող ինձ ցավացնել, քանի որ ես տեսել ռ, Արցախի անկումը։ Ավելին, դրանից ավելի է իմ դիմադրողականությունը բարձրացել, բայց ցավացնում է, ու գիտեք ինչը՝ այդ հիշողությունների»,- ասաց Արցախից բռնագաղթվածը։
Արայիկ Հարությունյանը հայտարարեց, թե Հովսեփյանի նման հայտարարությունը կընկալվեր, եթե 2022 թվականից նա դիմում կգրեր և ՀՀ ԱԳՆ-ից դուրս գալ․
Արեգա Հովսեփյանը հայտարարեց, թե ԱԳՆ-ց դուրս գալու դիմում գրել է 2020 թ նոյեմբերի 10-ին, բայց հետևելով հորդորներին, սպասել է 2021 թվականի ընտրություններին՝ ակնկալելով, որ ՔՊ-ն կհեռանա, իսկ 2021 թվականից երեխայի խնամքի արձակուրդում է եղել և ԱԳՆ-ից ազատման դիմումը գրել է 2023 թվականին՝ դեռ գտնվելով վերադարձել։




















