top of page

Հռոմի պապն Ավագ հինգշաբթի առաջին անգամ լվացել է 12 բանտարկյալ կանանց ոտքերը․

Mar 29, 2024
1 min read


Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ավագ հինգշաբթիի ծեսը կատարել է Հռոմի բանտի կանանց բաժնում։ Ինչպես հայտնում է Vatican News-ը՝ իրականացնելով Ոտնլվայի կարգը՝ նա լվացել է 12 բանտարկված կանանց ոտքերը։

Ծեսը կապված է աստվածաշնչյան այն դրվագի հետ, որում Հիսուս Քրիստոսը լվանում է իր աշակերտների ոտքերը: Պոնտիֆիկոսը, կատարելով կարգը՝ ցույց է տալիս, որ Հռոմի պապը ևս «ծառա» է:

Ինչպես նշվում է, առաջին անգամ ծեսին մասնակից են դարձել բացառապես կանայք։

Անվասայլակին նստած Պապը լվացել է բանտարկյալներից յուրաքանչյուրի ոտքերը, սրբիչով չորացրել է և համբուրել: Կանանցից մի քանիսը չեն կարողացել զսպել հուզմունքն ու արտասվել են։

«Մենք բոլորս ունենք փոքր, մեծ ձախողումներ, բայց Տերը միշտ գրկաբաց սպասում է մեզ, և նա երբեք չի հոգնում ներելուց», - ասել է կաթոլիկների հոգևոր առաջնորդը։

1/2990
bottom of page