«Փյունիկի» ակադեմիայի չորս սաներ հանդես կգան երևանյան ակումբի գլխավոր թիմում
Feb 8, 2025
1 min read

«Փյունիկի» ակադեմիայի սաներ Հայկ Թաթոսյանը, Վարդան Մելիքյանը, Էրիկ Պապիկյանը և Սերգեյ Հարությունյանը միացել են երևանյան ակումբի գլխավոր թիմին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Թաթոսյանը և Պապիկյանը Երևանի ԲԿՄԱ-ում հանդես գալուց հետո են վերադարձել հարազատ ակումբ:




















