top of page

Ոսկեպարում անվտանգությունը ապահոված է, ոչ կով է անցնում, ոչ մարդ է անցնում, գիշերն էլ մարդիկ հանգիստ քնում են. Փաշինյան

Jun 16, 2024
1 min read

«Հիմա դուք ասացիք որ թիվ մեկ հարցը տանքին է, դա շատ արագ կլուծենք, էն նամակն էլ կկարդամ, կմտածեմ»,-Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ  Ներքին հանդում Գյուղացիներին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով մինչ այդ գյուղացիների՝ իրեն փոխանցած նամակը;

Գյուղացիներից ոչ մեկը չխոսեց գյուղի անվտանգային խնդիրներից, այն դեպքում, երբ գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանցիներով: Հրապարակված տեսաձայնագրությունը մոնտաժված էր և հավանականությունը մեծ է, որ ոչ ցանկալի հատվածները հեռացվել են ռեպորտաժից;

Փաշինյանը սկսեց խոսել սահմանազատումից և ասաց, որ Ներքին Հանդում ևս պետք է սահմանազատում արվի:

Ցուցադրելով Ոսկեպարում սահմանազատումից հետո տեղադրված փշալարերը՝ Փաշինյանն ասաց. «Հիմա որ Ոսկեպարում սահմանազատում ենք արել, այ սենց վիճակ է, ցանկապատը քաշած, անվտանգությունը ապահոված, ոչ կով է անցնում, ոչ մարդ է անցնում, գիշերն էլ մարդիկ հանգիստ քնում են:Նույնն էլ պետք է այստեղ անենք, որովհետև լուծումը էդ ա, ժողովուրդ»:

Հիշեցնենք, որ Ոսկեպարի, Կիրանցի և սահմանամերձ մյուս գյուղերի բնակիչները Երևանում ակտիվորեն մասնակցում են սրբազան շարժմանը՝ հայտարարելով որ լրջորեն  խաթարված է իրենց անվտանգությունը։ 

1/2990
bottom of page