Մեդիան Հայաստանում. «աղքատ բարեկամ», «չափման միավոր», թե՞ հարգված գործընկեր
- 3 hours ago
- 1 min read

Հայաստանում մեդիայի եւ բիզնեսի հարաբերությունները հիմնականում ոչ թե կայուն գործընկերություն են, այլ՝ զգուշավոր համակեցություն։ Իսկ ավելի հաճախ՝ պարզապես «պատվիրատուի» եւ «կատարողի» հարաբերություն. առաջինը տրամադրում է մամուլի հաղորդագրություն, երկրորդը՝ ստանում է վճարը եւ տեղադրում այն: Այս մասին գրում է Mediamax.am-ը։
Մեդիայի եւ բիզնեսի երկխոսության խնդիրները քննարկելու եւ հնարավոր լուծումները շոշափելու նպատակով 2026 թվականի ապրիլի 18-ին Մեդիամաքս մեդիա-ընկերությունը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում Aftershock 2026» կոնֆերանսի շրջանակում անցկացրեց «Գործընկերություն հանուն կայունության. մեդիան եւ բիզնեսը բազմաճգնաժամի պայմաններում» քննարկումը։
Բացման խոսքում Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանն ասաց, որ գաղափարն առաջացել էր 2025թ. դեկտեմբերին, երբ Banks.am կայքում հրապարակվեց «ԱքսելՄոնդրիան» հաղորդակցության ընկերության հիմնադիր Շուշան Հարությունյանի Խոշոր բիզնեսը դուրս է մնում սոցիալական ինժեներիայի դաշտից վերնագրված հարցազրույցը։
Մեդիայի ներկայացուցիչների 61%-ը վստահ է, որ ունի բավարար մասնագիտական կարողություններ տնտեսական թեմաները լուսաբանելու համար, մինչդեռ գործարարների միայն 26%-ն է կիսում այդ կարծիքը։ Բիզնեսի ներկայացուցիչները հաճախ պնդում են, որ մեդիան տնտեսությունը ներկայացնում է միակողմանի կամ բացասական լույսի ներքո։




















