Մխիթար Հայրապետյանը Հակոբ Ասլանյանի ուսուցիչն է եղել. Ասլանյանն այսօր խնդրել է օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված. ԲՏԱ նախարարի խոսնակ
- Elen Hovsepyan
- Dec 11, 2024
- 1 min read

Պատգամավոր Հակոբ Ասլանյանը ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված, գրել է Մխիթար Հայրապետյանի խոսնակը:
Հիշեցնենք, որ տարածվել է գրառում, համաձայն որի՝ Հակոբ Ասլանյանը նշում է, որ ՔՊ-ի հետ համագործակցությունը կասեցնելու այսօրվա հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա: Հերքման տեքստը Հակոբ Ասլանյանին ուղարկել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Սակայն րոպեներ անց Հակոբ Ասլանյանը հեռացրեց գրառումը, որտեղ երևում էր Մխիթար Հայրապետյանի անունը։ Այնուհետև տեղադրեց հերքման վերաբերյալ մեկ այլ սքրինշոթ, որտեղից կտրված էր ԲՏԱ նախարարի անունը։